Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր եղանակներ

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր եղանակներ

Շագանակագեղձի քաղցկեղն ամերիկացի տղամարդկանց շրջանում քաղցկեղի երկրորդ ամենատարածված տեսակն է: Սակայն ռոբոտային վիրահատության միջոցով քաղցկեղը հեռացնելը բժիշկներն այժմ համատեղում են C-O-2 լազերի հետ: Ճշգրիտ, ցածր ջերմաստիճանով լազերն ազատում է ու պահպանում շագանակագեղձի շուրջ գտնվող նյարդերը: Դա նվազեցնում է անմիզապահությունը և սեռական երկրորդային հետևանքները: Արդյունքները ցույց են տվել, որ վեց ամսվա ընթացքում տղամարդկանց 75 տոկոսի մոտ վերականգնվել է սեռական ֆունկցիան։


Բժիշկ Միտչել Անշերի նոր կլինիկական հետազոտությունն էլ ներկայացնում է պատկերին հետևելու միջոցով ճառագայթային բուժման մեթոդը, որի դեպքում շագանակագեղձի վրա ուղղվում է սովորականից ավելի մեծ ծավալի ճառագայթում: Լազերն ուղղելով ճիշտ քաղցկեղային հյուսվածքի վրա և պաշտպանելով այլ օրգանները՝ հնարավոր է ոչնչացնել ավելի շատ քաղցկեղային բջիջներ:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ